cap, diadem, tiara.
μίτρα mitra κίδαρις cidaris τιάρα tiara διάδημα diadema. (լծ. ար. եւ պ. քիւրաթ, խօրէ, խօյ խօրտ) Փակեղն պատուաւոր. գլխարկ կամ թագ եւ պսակ քահանայապետական, թագաւորական. ծածկոյթ գլխոյ քահանայից, եւ իշխանաց, որպիսի եւ է ձեւով կամ զարդու. որպէս պահարան կամ սաղաւարտ գլխոյ, եւ որպէս փաթոյթ նորա, կտաւի կամ բեհեզեայ.
Խոյր ահարոնի տե՛ս Ել. (՟Ի՟Ը. ՟Ի՟Թ. եւ այլն, եւ այլոց քահանայից. Եզեկ. ՟Խ՟Դ. 18։)
Խոյր թագաւորի կամ իշխանի. (՟Ա. Եզր. ՟Գ. 6։ Եզեկ. ՟Ի՟Ա. 26։ ՟Ի՟Զ. 16։ եւ ՟Ի՟Գ. 15։ Որպէս եւ նմանութեամբ Խոյրք վիշապի եօթն. Յայտ. ՟Ժ՟Բ. 3։ սոյնպէս եւ յայլ գիրս։)
Յղեաց առ ադդէ, զի արասցէ նմա խոյր բեհեզեայ՝ անգուածով ոսկւոյ։ Ոչ արասցեն ձեռք իմ խոյր գագաթան անարժանի. (Խոր. ՟Բ. 31։)
Զգեստաւորէ զնա թագաւորական զգեստու, եւ դնէ խոյր ոսկի ընդելուզեալ մարգարտով ի գլուխ նորա. (Յհ. կթ.։)
Զգրիգորիս յառաջ ածեալ, նոր ահարոն խուրիւ պճնեալ. (Շ. վիպ.։)
Դիցէյառաջ զխոյրն ի գլուխն, եւ ասասցէ, դիր տէր սաղաւարտ. (Պտրգ.։)
• , ի հլ. «արևելեան թագ, պսակ, եաթթոց (թագաւորի, իշխանի և քահանա-յի)» ՍԳր. Լաբուբ. 31. որից խոյրադիր Ա-գաթ. խոյրագործ Մագ. խոյրաքանդակ (նո-րագիւտ բառ) Լաբուբ. 32. խոյրակերպ Ուռպ. խե. խոյրարար Խոր. ապախուրել «գլուխը բանալ» Ղևտ. ժ. 6, իա. 10. իսկ արտախոյր, արտախուրակ, արտախուրել ևն բառերի վրայ տե՛ս առանձին։-Ինչպէս տեսնւում է, ածանցների մեծ մասի մէջ ոյ>ու ամփոփ-ման օրէնքը չէ՛ գործադրուած։
• = Հիւս. պհլ. *xōδ ձևից, որի հետ նոյն ևն զնդ. xaoδa-«սաղաւարտ», հպրս. xau. da-«գլխարկ», պրս. [arabic word] xōi «սաղա-ւարտ», աֆղան. xōl, օսս. xodá, xūd «գըլ-խարկ, գդակ, խոյր» (Horn § 512), մինջ. xulá «գդակ»։ Իբրև պարթևական իշխանա-կան տոհմին յատուկ մի առարկայ՝ փոխա-ռեալ է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] xaudā «խոյր», արաբ. [arabic word] xuda «սաղաւարտ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 726) և նոյն իսկ գւռ. պրս. [arabic word] xod «սաղա-ւարտ», որ գործածում է Ֆիրդուտի՝ փոխա-նակ բնիկ պրս. [arabic word] xōi ձևի։ Իրանեան բառը կցւում է լտ. cūdo «թաղիքէ սառա-ւարտ» բառին և բոլորը միասին ծառում ևն հնխ. sqeu-«ծածկել» արմատից (Walde 207, Meillet MSL 18, 64)։-Հիւբշ. 160։
• ՆՀԲ լծ. արաբ. և պրս. քիւրաթ, խօ-րէ, խօյ, խօրտ, որոնց մէջ ստոյգ k միայն վերջընթեր բառը։ Böttich. Arica 19, 48 խօսելով յն. ϰίδαρις հոմանի-շե մասին, հաւանական է գտնում որ հյ. յ=t, իսկ եբր. [hebrew word] keter դնում է Արևելքից փոխառեալ բառ։ Lag. Ges Abhd. 207, 29 յն. ϰυρ-βασία «պարս-կական խոյր»։ Ուղիղ մեկնեցին միև-նոյն ժամանակ Müller SWAW 84 (1877), էջ 217 և Տէրվիշ. Altarm 25-76, որոնք համեմատում են հպրս xauda կամ զնդ. xaōδa և պրս. xod։ Canini, Et. étym. 200 յն. ϰάρα «գը-լուխ» բառի հետ. իսկ τιάρα փոխա-ռեալ է հայերէնից կամ փռիւգերէնից։
• ՓՈԽ.-Վրաց. ხვირი խվիրի կամ ხოირი խոիրի «պսակ, խոյր» (Երեմ. ծբ. 18) փո-խառեալ է հայերէնից, ինչպէս ցոյց է տա-յիս վերջաձայն ր՝ փոխանակ d։